Jump to content

Սերբիայի ռազմական ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերբիայի ռազմական ակադեմիա
Изображение логотипа
Տեսակռազմական ակադեմիա և military school?
Հիմնադրված է1850
Երկիր Սերբիա
ՏեղագրությունԲելգրադ
Կայքva.mod.gov.rs
Սերբիայի ռազմական ակադեմիա (Սերբիա)##
Սերբիայի ռազմական ակադեմիա (Սերբիա)
Սերբիայի ռազմական ակադեմիա, Սերբիա
 Military Academy Belgrade Վիքիպահեստում

Ռազմական ակադեմիա (սերբ.՝ Војна академија), բարձրագույն ռազմական կրթության և մարտական պատրաստության պետական ուսումնական հաստատություն, աշխատում է 1850 թվականից Բելգրադում, Սերբիա։ Հանդիսանում է Բելգրադի համալսարանի պաշտպանության երկու ֆակուլտետներից մեկը, մտնում է Սերբիայի պաշտպանության նախարարության կազմի մեջ, զբաղվում է Սերբիայի զինված ուժերի որակավորած կադրերի նախապատրաստմամբ։

Երբ Սերբիայի իշխանությունը ձեռք բերեց ինքնավարության կարգավիճակ, հասունացավ պետական պրոֆեսիոնալ ռազմական կրթության անհրաժեշտությունը, 1830-ական թվականներին կատարվեցին մի քանի փորձեր այն իրականացնելու համար։ Այնպես որ, դեռ 1833 թ իշխան Միլոշ Օբրենովիչը Ռուսաստան ուղարկեց երեսուն երիտասարդ սերբերին սպայական կրթություն ստանալու համար[1]։ Չորս տարի անց երկրում ստեղծվեց առաջին ռազմական դպրոցը եռամյա ուսուցմամբ, չնայած այն գոյատևեց ոչ երկար ժամանակ։ Պետության պաշտպանունակության բարձրացման համար արտաքին գործերի նախարար Իլյա Գարաշանինը առաջարկել է ստեղծել հրետանային դպրոց, Ազգային խորհուրդը հավանության է արժանացրել այդ առաջարկը, և 1850 թվականի մարտի 18-ին իշխան Ալեքսանդր Կարագեորգիևիչը հրամանագիր է ստորագրել ուսումնական հաստատության հիմնադրման համար, հենց այս օրվանից ապագա ակադեմիան սկսում է իր պատմությունը։ Նորաստեղծ հրետանային դպրոցի ուսումնական ծրագրում ակտիվ մասնակցություն է ունեցել ականավոր ռազմական տեսաբան Ֆրանտիշեկ Ալեքսանդր Զախը, նա էլ դարձել է դպրոցի առաջին ղեկավարը։

1876-1877 թթ. սերբ-թուրքական դաժան պատերազմից հետո Սերբիայի իշխանությունը ընդլայնել է իր սահմանները և ստացել է անկախությունը, դա, իր հերթին, հանգեցրել է ռազմական կրթության կատարելագործման անհրաժեշտությանը։ Այն ժամանակվա ռազմական նախարարը, որը գլխավորում էր գլխավոր շտաբը, փոխգնդապետ Յովան Միշիկովիչը հանդես է եկել հրետանային դպրոցի լիարժեք վերակազմակերպման նախաձեռնությամբ։ Նման վիճակում ուսումնական հաստատությունը աշխատել է ընդհուպ մինչև 1912 թվականը Բալկանյան պատերազմների ժամանակ, ուսուցումը դադարեցվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիների ընթացքում և ավելի ուշ է եղել ընդմիջում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։

Հետագա տարիներին ակադեմիան վերակառուցվել է և տեղի են ունեցել մի շարք բարեփոխումներ, այն ինտեգրված է եղել Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետության ընդհանուր կրթական համակարգում և ծառայության է իրականացրել Հարավսլավական ժողովրդական բանակում, այդ կարգավիճակում այն գոյատևեց մինչև 1951-1992 թվականները։ Քաղաքացիական պատերազմի հետևանքով և Հարավսլավիայի փլուզումից հետո ակադեմիան ձեռք է բերում իր ներկայիս կարգավիճակը, դառնալով Բելգրադի համալսարանի պաշտպանության ստորաբաժանումը

Ռազմական ակադեմիան նախապատրաստում էր որակյալ սպաների Սերբիայի զինված ուժերում հետագա ծառայության համար։ Սովորողները ստանում են անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ բոլոր զորքերի հրամանատարության համար։ Բակալավրիատի ուսումնական ծրագիրը ներառում է ինչպես պարտադիր առարկաներ, այնպես էլ լրացուցիչ ֆակուլտատիվ դասընթացներ։ Առաջին երկու տարվա ուսուցումը նույն է բոլորի կուրսանտների համար, բայց հետո ամեն սովորող պետք է ընտրի վեց հնարավոր ուղղություններից մեկը՝ պաշտպանության ղեկավարություն, էլեկտրոնային ինժեներիա, մեխանիկական ինժեներիա, քիմիական ինժեներիա, ռազմական ավիացիա կամ պաշտպանական լոգիստիկա։ Յուրաքանչյուր ուղղություն ունի մի քանի ընտրված մասնագիտացված դասընթացներ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերբիայի ռազմական ակադեմիա» հոդվածին։